ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Սարքեցին, շուլալեցին, կարկատեցին և կպցրեցին այդ գործը

Սարքեցին, շուլալեցին, կարկատեցին և կպցրեցին այդ գործը
26.09.2023 | 18:02

Նարեկ Մալյանը քաղաքական բանտարկյալ է՝ միանշանակ:

Նարեկ Մալյանին ես ճանաչում էի ավելի շուտ, քան ճանաչեցի իրականում՝ ՎԵՏՕ հասարակական կազմակերպության հիմնադրման և այդ թիմի գրեթե անսխալ, գրագետ և նպատակային գործունեության ընթացքում:

Եվ ես տեսա լրիվ այլ Նարեկ Մալյան, այլ անձնավորություն, այլ անհատ՝ իսկական գործիչ, մարտիկ, պայքարող տեսակ:

Ես զարմացա իրավիճակն արագ և ճիշտ ընկալելու, գնահատելու, համապատասխան գործունեություն իրականացնելու, կրեատիվ մտածողության և, հատկապես, անպայման նպատակին հասնելու նրա կամքի, սկսած գործը մինչև վերջ հասցնելու հաստատակամության վրա:

Դա հատկապես պարզ երևաց Սորոսի հայաստանյան «հիդրան իր մուտացված և ձևախեղված, իշխանական օղակներում սրտաճած շոշափուկներով» ոչնչացնելու և բացահայտելու ողջ գործունեության ընթացքում:

ՔՊ-ականներից շատերը՝ հատկապես ՀԱԿ-ի նիկոլական երիտթևը, որոնք հիմա նաև իշխանական հիերարխիայի տարբեր աստիճանակարգերում են, դա շատ լավ գիտեն և շատ լավ հասկանում են, որ գործ ունեն Նարեկի հետ, որը խոսքի, գործի ու նպատակն անպայման իրագործող մարդ է, մարտիկ, գործիչ՝ մինչև վերջ գնացող:

Եվ, բնականաբար, իշխանությունը կորցնելու վախից, սարսափից նրանք սարքեցին, շուլալեցին, կարկատեցին և կպցրեցին այդ գործը:

Նրանք, կալանավորելով Նարեկին, ավելի կհասունացնեն, կբարձրացնեն նրա հեղինակությունը որպես քաղաքական գործչի, ավելի կթրծեն և ավելի կզայրացնեն ու կբարկացնեն:

Նրան կալանավորող պաշտոնյան Մելքոնյան ազգանունն է կրում, Մոնթեն էլ էր Մելքոնյան...

Բայց Մոնթեն իսկական Մելքոնյան է, ոչ թե այն դատավորներից, որոնց մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կա՞ նման դատավոր որ իր ասածը չանի...

Ես էլ հպարտ եմ, որ Մելքոնյան եմ, Մոնթեի նման, բայց ոչ այդ «դատն» իրականացնող Մելքոնյանով:

Ազգանունդ փոխիր: Եվ՝ անունդ, որ թուրքերի հետ խնդիրներ չունենաս:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 2377

Մեկնաբանություններ